3635 դիտում
18:07 25-03-2014
«Եզդի Ճակոյի» քրոջ որդուն տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց
«Եզդի Ճակոյի» քրոջ որդուն` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանին, ով խելագարվել է, տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: Նա նշեց, որ որդին դատապարտյալների հիվանդանոցում չի կարող համապատասխան բուժում ստնալ, քանի որ վիճակը գնալով վատանում է: «Բժշկական փորձաքննությունը ապացուցել է , որ որդիս հոգեկան հիվանդ է: Հիմա տեսնենք, թե վաղը դատարանը ինչ որոշում կկայացնի նրան հոգեբուժարան տեղափոխելու հարցում»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ մայրը որդուն արդեն 2 ամիս է՝ չի տեսել: «Գնում եմ, որդիս ինձ չի ճանաչում: Նրան այդ վիճակում տեսնելով՝ ավելի եմ վատանում»,- հիմնավորեց Քյարամի մայրը:
Ավելի վաղ էլ [b]SHAMSHYAN.com[/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/140213164852/]տեղեկացրել էր[/url], որ Եզդի Ճակոյի քրոջ որդին` «Բանդայի» գործով անցնող Քյարամ Ամոյանը, խելագարվել է:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը: «Իմ տունը քանդվեց: Ես մեռած եմ, թաղած չեմ: Արդեն ես էլ եմ խանգարվել: Էրեխուս անմեղ տեղը նստեցրին, բայց ես հիմա խնդրում եմ, որ նրա կյանքը փրկեն. թույլ տան, որ բուժվի»,-ասել էր Կարինե Ամոյանը: Նա նաեւ տեղեկացրել էր, որ իրենց փաստաբանը դատավորին միջնորդություն է ներկայացրել, որպեսզի Քյարամ Ամոյանին տեղափոխեն հոգեբուժարան:
Նմանատիպ նյութեր
3725 դիտում
18:10 17-02-2014
Եզդի Ճակոյի քրոջ որդուն դեռ հոգեբուժարան չեն տեղափոխել
2252 դիտում
16:55 17-04-2014
ՔԿՀ-ն պարզաբանում է, թե ինչու Եզդի Ճակոյի քրոջ որդուն թույլ չի տալիս մասնակցել հոր հուղարկավորությանը
Այս բաժնից
673 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին