211652_close_icon
views-count16169 դիտում article-date 15:08 16-02-2014

Մեծամորի ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին առանձնակի դաժանությամբ կատարված 43–ամյա կնոջ սպանությունը

Այսօր` փետրվարի 16-ին, ոստիկանության Մեծամորի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Այգեգործական ընկերության 2-րդ թաղամասի վագոն-տնակներից մեկում կնոջ դի կա: Ինչպես Մեծամորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը` Մեծամորի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի տեղակալ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ: Տեղում օպերտաիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 43-ամյա Ժենյա Հարությունյանն էր, ում մահը ըստ դատաբժշկի նախնական եզրակցության վրա է հասել դաժան ծեծի հետևանքով: Նույն պահին քննչական բաժնի քննիչ Նորայր Դնիելյանի կողմից հարուցվում է քրեական գործ ՀՀ քր Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատակնիշներով: Եվ մինչ դատական բժիշկը վերջանական եզրակացությունը կներկայացներ, ոստիկանությունը կարճ ժամանակում բացահայտում է տեղի ունեցած սպանությունը: Մեծամորի ոստիկանները` մարզի քննչական բաժնի քննիչների հետ պարզում են, որ 1 օր առաջ Ժ. Հարությունյանը փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող 37-ամյա Գրիշա Մարտիրոսյանի հետ Չարենցավանում մասնակցել է Ժենիայի քրոջ մահվան քառասունքին:Ոստիկանների մի խումբը մեկնում է Չարենցավան, որտեղ էլ պարզում են, որ իրենց ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի է և Գ. Մարտիրոսյանն ու Ժ. Հարությունյանը տաքսի ավտոմեքենայով Չարենցավանից վերադարձել են Մեծամոր: Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում քիչ առաջ Գ. Մարտիրոսյանը մեղայականով ներկայացավ Մեծամորի ոստիկանություն որտեղից էլ Մեծամորի ոստիկանապետի, Արմավիրի քննչական բաժնի պետի տեղակալի ու քննիչի ուղեկցությամբ տեղափոխվեց սպանության վայրը, որտեղ էլ մանրամասն ներկայացրեց տեղի ունեցածը: Ոստիկանները հայտնաբերել են նաև երկաթյա ձողը, որը ըստ Գ. Մարտիրոսյանի հայտարարության, օգտագործվում է որպես բանալի և դրանով էլ ծեծի է ենթարկել կնոջը: Քննիչի որոշմամբ Գ. Մարտիրոսյանը ձերբակալվել է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր