211652_close_icon
views-count32827 դիտում article-date 10:29 04-06-2015

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում բացահայտեցին 16-րդ թաղամասում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությունը

Երեկ՝ հունիսի 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, դանակի բազմաթիվ հարվածներով սպանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի ոստիկանություն են բերման ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Վաղինակ Դերձյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նույն օրը Երևանի 16-րդ թաղամասի 39 շենքի հետնամասում դանակի 1 տասնյակից ավելի հարվածներով Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանին սպանելու մեջ: Նույն օրը Մաշտոցի քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի կողմից ստեղծվում է քննչական խումբ, իսկ ավագ քննիչ Արթուր Մարուքյանի կողմից հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչ Ա. Մարուքյանի կողմից Վ. Դերձյանը ձերբակալվել է և այս պահին գտնվում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը՝ հունիսի 5-ին, քննչական մարմինը դիմելու է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, Վ. Դերձյանի նկատմամբ ընտրի կալանավորումը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության պատճառով: Ավելի վաղ ֆոտոլրագրողը [url=https://shamshyan.com/hy/article/2015/06/03/55196/]հայտնել էր[/url], որ հունիսի 2-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել 1-03 շտապ օգնության բուժբրիգադից, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ հարվածների հետևանքով Երևանի 16 թաղամասի 39 շենքի հետնամասից իրենք հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու, ով ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել էր: Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները: Պարզվել էր, որ մահացածը Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության 2 փակուղու թիվ 1 տան բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մարմնի վրա կային 10-ից ավելի սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր