Հենրիխ Մխիթարյանի խաղային վերելքը շարունակվում է
Գերմանական Ruhrnachrichten պարբերականը Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բորուսիա Դորտմունդ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (4:0) խաղից հետո գնահատել է դորտմունդյան ակումբի խաղացողների ելույթները: Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով վերոնշյալ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Դրա համար գաբոնցի հարձակվողը ստացել է 1.6 բալ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ով իր հաշվին գրանցեց գոլային փոխանցում` արժանացել է երկրորդ բարձր գնահատականին: Հայ խաղացողի ելույթը գնահատվել է 2 բալով: Հատկանշական է, որ «Բորուսիա»-ի վերջին երեք խաղերի ընթացքում Մխիթարյանը երրորդ անգամ արժանանում է բարձր գնահատականի:
Նշենք, որ Գերմանիայում ամենաբարձր գհատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը: