52178 դիտում
14:04 07-09-2016
Լարված իրավիճակ՝ Գյումրիում. աճեմյանցիները բարձրաձայնում են. «Ո՞վ կամ ովքե՞ր են փորձում թատրոնի վերելքը վերածել վայրէջքի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Գյումրի քաղաքի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ողջ կոլեկտիվը մամուլի ասուլիսի միջոցով դիմում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին՝ հայտնելով, որ վերելք ապրող թատրոնի նկատմամբ ինչ-որ անձինք Հանրապետական կուսակցության անդամ լինելով՝ փորձում են թատրոնը վերածել մեռյալ կառույցի։
Հայտարարվել է մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար և 2 թեկնածուներն էլ թատրոնից այնքան են հեռու, ինչքան «խոզը՝ տուռնիկից»։ Գուցե մարդկային հատկանիշներով կամ մեկ այլ բնագավառում նրանք անգերազանցելի են, բայց թատրոնում ներկայացված 2 թեկնածուները երբևիցե չեն աշխատել, մինչդեռ օրենքը հստակ նշում է, որ տնօրեն նշանակվելու համար առնվազն թեկնածուն պետք է 5 տարի թատրոնում աշխատի, այսինքն՝ «ապրած ու շնչած լինի թատրոնի ոգով», մինչդեռ 2 թեկնածուներն էլ չունեն աշխատանքային փորձ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում թատրոնի դերասաններն ասում էին. «Մենք վստահ ենք, որ նշված անունները շահարկվում են, քանի որ չենք ուզում հավատալ, որ նախագահը, վարչապետն ու մշակույթի նախարարը տեղյակ են։ Այդ նույն մարդկանց շնորհիվ թատրոնին տրամադրվեց հսկայական գումար, որ վերջին տարիներին չէր հատկացվել։ Մենք գիտենք, որ այդ նույն մարդիկ բարձր են գնահատում թատրոնը, նրա հիմնադիրներին ու նախկին ու ներկա դերասանական կազմին, ու հաստատ մի քանի անձինք, ովքեր Հանրապետական կուսակցության ներքին օղակներում են աշխատում, շահարկում են նրանց անունները ու անգամ փորձում ահաբեկել։ Մենք պահանջում ենք մշակույթի նախարարից, որպեսզի չեղյալ հայտարարեն 2 թեկնածուների մասնակցությունը տնօրենի թափուր պաշտոնի համար, հակառակ դեպքում թատրոնում ստեղծագործական վերելքը նահանջ կապրի։ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը հավատում է նախագահին, վարչապետին ու մշակույթի նախարարին»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+