3388 դիտում
16:40 23-04-2014
Հենրիխ Մխիթարյանի խաղային վերելքի պատճառները
Գերմանական Ruhrnachrichten պարբերականի մարզական վերլուծաբան Մաթիաս Դերշը անդրադարձել է Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղային վերելքին:
Մրցաշրջանի եզրագծում Հենրիխ Մխիթարյանը գտնվում է լավ մարզավիճակում: Դրա համար խաղացողը պետք է շնորհակալ լինի թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կողմից կատարած տակտիկական փոփոխություններին: Դա շախմատային քայլ էր, որից օգուտ քաղեցին նաև մյուս խաղացողները: Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո Մխիթարյանի խաղը ծաղկունք է ապրում: Եվ նրանք, ովքեր ճանաչում են համեստ և ինքնաքննադատ Մխիթարյանին, մտավախություն ունեին, երբ նա գլուխը կախած հեռացավ խաղադաշտից: Սակայն հենց այդ խաղից հետո նրա մոտ կրկին սկսվեցին գործերը հաջող ընթանալ:
[b]Խաղային դիրքի փոփոխություն[/b]. Յուրգեն Կլոպը բավականին անսպասելիորեն «Բավարիա»-ի հետ խաղում 4-1-4-1 խաղային համակրգում Մխիթարյանին տեղաշարժեց կիսապաշտպանության եզր: Մարկո Ռոյսը տեղափոխվեց կենտրոն: Դրանից երկու խաղացողներն էլ օգուտ քաղեցին, սակայն առաջին հերթին Մխիթարյանը: Նրա տեխնիկան, արագությունը և դարպասի ուղղությամբ տեղաշարժերը ավելի լավ դրսևորվեցին եզրային կիսապաշտպանի դիրքում հանդես գալու ընթացնքում, քան կենտրոնական գոտում, որտեղ խաղացողը ավելի շատ էր ծանրաբերռնվում և քիչ օգուտ էր բերում թիմին:
[b]Ավելի շատ գոլային պահեր[/b]. եզրային կիսապաշտպանի դերում Մխիթարյանը ավելի շատ է հայտնվում հարվածային դիրքերում և հիանալի է համագործակցում խաղընկերների հետ: Դրա շնորհիվ «Բորուսիա»-ի խաղը ավելի անկանխատեսելի է դառնում մրցակիցների համար: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է Մխիթարյանի և Ռոյսի խառը տեղաշարժերով:
[b]Հենակետային գոտու ծանրաբեռվածության թեթևացում.[/b] Նման տակտիկական արդյուավետության դրական կողմերից մեկը հանդիսանում է նաև հենակետային գոտում հանդես եկող ֆուտբոլսիտների ծանրաբեռվածության թեթևացումը: Ինչպես Մխիթարյանը, այնպես էլ Յոյիչը թիմի վերջին խաղերում հաջող են համագործակցում խաղային գծերի միջև և այդպիսով նպաստում են թիմի ագրեսիվ գործողություններին:
Նմանատիպ նյութեր
4341 դիտում
00:03 16-02-2014
Հենրիխ Մխիթարյանի խաղային վերելքը շարունակվում է
1948 դիտում
00:52 19-01-2014
Ինձ անհրաժեշտ է բարելավել խաղային որակներս. Հենրիխ Մխիթարյան
Այս բաժնից
2440 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2788 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
4099 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային