211652_close_icon
views-count1553 դիտում article-date 09:15 15-02-2014

Այսօր մեկնարկող ԲՀԿ համագումարը կտևի 2 ժամ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Այսօր մեկնարկող ԲՀԿ համագումարը կտևի 2 ժամ, տեղի կունենա, ինչպես հրավիրատոմսում է գրված՝ ժամը 11-13-ը՝ գինու գործարանում։ «Արագ ռեժիմով» ընթացող համագումարին հրավիրվել են ԲՀԿ նախկին նախարարները, պատգամավորական «կորպուսը» լքածները, այդ թվում և Վարդան Բոստանջյանը։ Վերջինս, ի դեպ, ներառվել է նաև նոր քաղխորհրդի կազմի մեջ։ Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ ԲՀԿ քաղխորհուրդը կպահպանվի, կստեղծվի 16 հոգանոց գործադիր մարմին՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ։ Այնուհանդերձ, ԲՀԿ համագումարն այս անգամ աչքի կընկնի ոչ միայն փուչիկների, կարմիր գորգերի, «Սու-35»-երի բացակայությամբ, այլև քաղխորհրդի որոշ աևդամների։ Համագումարին չի հրավիրվել գործող քաղխորհրդի անդամ, ԲՀԿ ֆրակցիայի երբեմնի քարտուղար Արամ Սաֆարյանը։ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք՝ հարցրինք նրան։ «Այո, ես կուսակցությունից դուրս գալու դիմում չեմ գրել»։ Ինչու չեն հրավիրել իրենց համագումարին՝ նա չգիտեր, սակայն պնդեց, թե Գագիկ Ծառուկյանի հետ ունի «վստահելի» հարաբերություններ։ Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել։ «Չեմ պատասխանի, դա իմ անձնական հարցերն են»։ Ի դեպ, Արամ Սաֆարյանը ԲՀԿ-ից «հետո» ստեղծել է վերլուծական կենտրոն, և հարցին՝ հնարավո՞ր է այդ կենտրոնն ինչ-որ փուլում վերածվի կուսակցության, ասաց՝ ոչ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր