211652_close_icon
views-count9139 դիտում article-date 20:36 13-02-2014

Մեծարվեց լեգենդար Ալբերտ Ազարյանը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ փետրվարի 11 –ին տեղի ունեցավ օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան 85 -ամյակին նվիրված տոնական հանդիսությունը, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Հոբելյարին ողջունեց Գագիկ Ծառուկյանը : Շնորհավորական խոսքերից հետո ՀԱՕԿ –ի նախագահը ընդգծեց , որ հատուկ օղակների արքայի անունով , հենց նրա կենդանության օրոք ստեղծել է «Ալբերտ Ազարյան» մեդալ և առաջին իսկ օրինակը նվիրեց հանրաճանաչ վարպետին: Պարոն Ծառուկյանը հավելեց նաև, որ հետայսու Ալբերտ Ազարյանն իր անվան պարգևը անձամբ կհանձնի արժանիներին : Հանճարեղ մարմնամարզիկին շնորհավորեց ու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց օլիմպիական խաղերի չեմպիոն, նախարար Յուրի Վարդանյանը : Շնորհավորական ուղերձներ հղեցին նաև Երևանի քաղաքապետարանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի , «Սևան» «Աշխատանքային հերթափոխ» ԿՄԸ – ների հանրապետական խորհուրդների, ծանրամարտի , մարմնամարզության և մարզական լրագրողների ֆեդերացիաների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Տարեդարձի տոնական արարողությանը ներկա էին նաև ՀԱՕԿ –ի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը, նրան հաջորդած նախագահներ Ռաֆայել Թորոյանը, Իշխան Զաքարյանը, ՀԱՕԿ–ի փոխնախագահներ Դերենիկ Գաբրիելյանը, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միզոյանը, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը, բնագավառի վաստակաշտ գիտնականներ Միքայել Իսպիրյանը, Ֆրունզե Ղազարյանը , բազմաթիվ անվանի մարզիկներ, մասնագետներ, շատերը : Ցուցադրվեց Ալբերտ Ազարյանին նվիրված, բացառիկ կադրերով համեմված տեսաֆիլմ : Դիտողները մեկ անգամ ևս հիացան մեծ մարմնամարզիկի կատարումներով , որոնք նաև անթաքույց զարմանք պատճառեցին : Վերջում խոսեց հոբելյարը: Իրեն հատուկ համեստությամբ, մի տեսակ ամաչկոտությամբ իր երախտագիտությունը հայտնեց, նույնիսկ հուզվեց, որ իր վաստակը շատ են գնահատում: Նրա անմիջական, պարզ, հասարակ, շիտակ խոսքը զարմացրեց, յուրովի կախարդեց դահլիճին : Մարդիկ Ազարյանով հիացած, վեհացած էին , կարծես նա չէր բացառիկ տեսաֆիլմի հերոսը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր