Կառավարությունը հաստատել է պետական ավտոճանապարհների անվանացանկը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դասակարգված և ճշտված անվանումներով ու երկարություններով անվանացանկը:
Դրանց պետական կառավարման մարմիններ են սահմանվել` կառավարման և կարգավորման մասով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, տնօրինման մասով` ինչպես նախարարությունը, այնպես էլ համապատասխան մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը):