211652_close_icon
views-count1238 դիտում article-date 19:55 12-02-2014

Ի՞նչ փոփոխության կենթարկվի Երևանը. տեսանյութ

Սայաթ-Նովա 12 շենքի բնակարանների ճաքած պատերի մասին Երեւանի գլխավոր ճարտարապետը տեղեկություն չունի, բայց պնդում է, որ այդ շենքի հարեւանությամբ` 10/5 հասցեում, նախկին կաթսյատան փոխարեն կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքը համապատասխանում է շինարարական նորմերին: «Հին Երեւան» նախագծի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Շինարարական աշխատանքները ե՞րբ կսկսվեն` գլխավոր ճարտարապետը դժվարացավ պատասխանել: Միայն նշեց, որ կառուցապատողի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: Դեռ հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու նախկին Երիտասարդական պալատի տեղում: Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրեց, որ քանդված պալատի փոխարեն այսօր հանքավայր է շահագործվում: Նոր հյուրանոցային համալիր կկառուցվի Ժուռնալիստների միության շենքի առջեւ: Առաջիկա 2 տարիներին վթարային շենքերում ապրողների համար կկառուցվեն 3 նոր բազմաբնակարան շենքեր: Գլխավոր ճարտարապետը համարում է, որ խորը ուսումնասիրություն է պետք` «Զվարթնոց» օդակայանի կլոր շենքը պահպանելու համար: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1392209694]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր