ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց.կառավարության կազմը փոփոխության կենթարկվի՞, թե ոչ
Վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխության հարց չկա։ Օրակարգում բարեփոխումների հարցն է դրված:
Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Ավելին՝ ընդգծեց, որ կառավարությունը մեծ ներուժ ունի լուծելու իր առջեւ դրված խնդիրները:
Ընդգծելով, որ եթե հաջողությունների են հասել, ուրեմն բոլորով են հաջողել։ Իսկ եթե ձախողել են, ուրեմն բոլորով են ձախողել։ Նա նաեւ տեղեկացրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը մյուս շաբաթ մեկնելու է ԱՄՆ, որից հետո մասնակցելու է ԵՏՄ խորհրդի նիստին: Իսկ մայիսի 9-ին Մոսկվայում ներկա կգտնվի Հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին։