Նիգերիայում ոստիկանները փակել են ռեստորանը, որտեղ մարդկային մսից պատրաստված կերակուր է մատուցվել
Նիգերիայի ոստիկանությունը փակել է ռեստորանը, որտեղ մարդու մսից կերակուրներ են մատուցվել։ Այս մասին հայտնում է Daily Mirror֊ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Ըստ պարբերականի տվյալների, Անամբրա նահանգի ռեստորանում շուրջկալության արդյունքում ոստիկանները 11 մարդու են ձերբակալել, այդ թվում նաև ռեստորանի սեփականատիրոջը։ Իրավապահները հայտնաբերել են АК-47 տեսակի 2 ինքնաձիգ, 10֊նյակ փամփուշտներ և տոպրակի մեջ փաթաթված 2 մարդկային գլուխներ։
Ըստ ոստկանների տվյալների, ճաշացանկում ընդգրկված են եղել տապակած մարդկային գլուխներ։
Միջադեպի մասին ոստիկաններին տեղեկացրել է քանաներից մեկը։