10196 դիտում
18:48 12-02-2014
Սևան-Երևան ճանապարհին «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruizer-ի վարորդը «դռիկներով» իր ճանապարհն էր բացում
Ճանապարհային երթևկության կանոնների մասին օրենքով արգելվում է, որ վարորդները իրենց ավտոմեքենաների վրա ունենան հատուկ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 12-ին Սևան-Երևան ավտոճանապարհին Toyota Land Cruizer 33 QQ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «դռիկներ» տալով ճանապարհ էր բացում իր համար:
Վստահ ենք, որ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և դռիկասեր վարորդի ավտոմեքենայի վրայից կապամոնտաժի հատուկ գերհզոր ձայնային ազդանշանային սարքավորումը, քանի որ կան տեղեկություններ որ ՃՈ աշխատակիցները բազմաթիվ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ են տեղափոխել ՃՈ հատուկ պահպանվող տարածք, որոնց վարորդները նման խախտման համար ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
9972 դիտում
17:37 13-02-2014
Ճանապարհային ոստիկանությունը «դռիկաթափ» արեց «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruizer-ը
Այս բաժնից
13973 դիտում
21:50 07-11-2024
Սյունիքի մարզում ծեծի է ենթարկվել «Մարիլա» ՍՊԸ-ի տնօրենը․ նրա վիճակը գնահատվում է ծանր․ կան ձերբակալվածներ