Նաիրիտի մեծ թվով աշխատակիցներ պաշարել էին կառավարության շենքը
Այսօր՝ փետրվարի 12-ին «Նաիրիտ» գործարանի շուրջ 300 աշխատակիցներ դուրս էին եկել բողոքի ակցիայի Կառավարության շենքի դիմաց և պահանջում էին իրենց 15 ամսվա աշխատավարձը:
Նրանք պահանջում էին հստակեցնել, թե, ի վերջո, «Նաիրիտ» գործարանը փակվելո՞ւ է, թե՞ ոչ, և եթե փակվելու է, ապա ինչո՞ւ չեն վերջնահաշվարկ կատարում։
Աշխատակիցների հետ է նաև գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով հանդիպել է կառավարության անդամներին։
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը աշխատակիցների հետ հանդիպումից հետո խոստացավ, որ նրանք կստանան 1 ամսվա աշխատավարձը, սակայն գործարանի հետագա ճակատագրի մասին ոչ մի բան չի ասել:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի