211652_close_icon
views-count93603 դիտում article-date 23:00 02-05-2018

Գավառում մի խումբ երիտասարդների միջև «մի կաթիլ մեղրի պատմություն» համարվող վիճաբանությունն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ

Այսօր՝ մայիսի 2-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյանն ու 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը: Բժիշկների օպերատիվ գործողությունների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են դեպքի հանգամանքները և գիտեն կասկածյալի ինքնությունն ու ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր