Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում չի բացառվում հայ թեկնածուների առկայությունը
Թուրքիայի քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցություն (ԽԺԿ-BDP) համանախագահ թեկնածուներ Սաբրի Օզդեմիրը և Գյուլիստան Աքելը Բաթման քաղաքում հանդիպումներ են անցկացրել տեղի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, գրու է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1242]Ermenihaber.am[/url]-ը:
Իրենց ընտրազանգվածին հղված ուղերձում թեկնածուները վստահեցրել են, որ առաջիկա ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմիններ) ընտրություններում հաղթանակելուց հետո ձեռնամուխ են լինելու ժողովրդավարական ինքնավարություն «կառուցմանը»: Ընդ որում նշյալ ժողովրդավարական ինքնավարությունը կվերաբերի ոչ միայն քրդերին, այլ նաև կրոնական ու լեզվական մյուս փոքրամասնություններին:
Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` ԽԺԿ-ական թեկնածուները նշել են նաև, որ փետրվարի 18-ին կհրապարակեն թեկնածուների ցուցակը, որտեղ ընդգրկված կլինեն նաև ազգությամբ հայեր, եզդիներ, արաբներ:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1242]այստեղ[/url]: