3282 դիտում
11:55 15-08-2016
Սկսվել է Հայաստանի 316 համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրություններում թեկնածուների առաջադրումը
Երեկվանից սկսվել է սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Տավուշի մարզերի 316 համայնքներում ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրումը:
Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 19-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Կառաջադրվեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի թեկնածուներ:
5 մարզերի 316 համայնքներից 22-ում քաղաքապետեր ու գյուղապետեր կընտրվեն՝ Գորիսում, Մեղրիում, Արարատում, Մասիսում, Վեդիում, Արմավիրում, Էջմիածինում, Աշտարակում, Ապարանում, Բերդում և այլն:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Գորիսում քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ «Որոտան-Կասկադի» տնօրեն Սասուն Խաչատրյանը։
Առավել ինտրիգային են համարվում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները, որոնք անցկացվելու են հանրապետության թիվ 2 և 3 քաղաքներում:
Հիշեցնենք, որ այս համայնքներւմ ՏԻՄ ընտրությունները դառնալու են 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գրեթե ողջ քաղաքական դաշտի համար այսպես ասած՝ գլխավոր փորձ, քանի որ համաձայն արդեն իսկ հնչած պաշտոնական հայտարարությունների՝ ընդդիմությունն ու /նաև նորաստեղծ՝ ի դեմս նորաստեղծ ԳԱԼԱ-ի/ իշխանությունը այստեղ են կենտրոնացնելու իրենց ուժերը: Եվ, թերևս, ընտրութուններին ներկայացված է լինելու ողջ քաղաքական դաշտն՝ իր ամբողջ սպեկտրով. ՀՀԿ, ԲՀԿ, Լուսավոր Հայաստան» , ԳԱԼԱ, «Հայկական Վերածնունդ»:
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
17:48 11-02-2014
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում չի բացառվում հայ թեկնածուների առկայությունը
4818 դիտում
14:23 09-12-2019
12 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել է 1 ՀՀԿ-ական, 1 ԲՀԿ-ական թեկնածու և անկուսակցականներ
Այս բաժնից
487 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը