211652_close_icon
views-count4306 դիտում article-date 18:15 24-10-2018

ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլի» ցուցակն ամենայն հավանականությամբ ես կգլխավորեմ. չի բացառվում նաև ՀՀԿ-ականների առկայությունը. Ն. Փաշինյան. Tert.am

Իմ ունեցած տեղեկություններով՝ ՀՀԿ –ն իր նախկին գործընկերների հետ աշխատել է, որ նրանք չգան քվեարկության: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխությունների չընդունմանը։ «Մեր հասցեին մեղադրանքներ են հնչեցնում, թե մենք ուզում ենք բոլորին ճնշել, ուզում ենք դիկտատուրա հաստատել, բայց մենք չենք ուզում, իրենք են դա անում», - շեշտեց նա։ Փաշինյանն ընդգծեց, որ գործող Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալու խնդիր իրենք ևս չունեն։ «Այն հին համակարգը չի լինելու, այն մարդիկ, ովքեր իրենց ձայն էին բերում, չեն առաջադրվելու, որովհետև այդ մարդիկ հազիվ ազատագրվել են։ Անկեղծ ասեմ ձեզ, վարչապետ ընտրվելուց հետո մի քանի հոգու հրավիրել եմ և ասել եմ՝ հլա մի հատ բացատրեք՝ ձեր ինչի՞ն է պետք, որ դուք պատգամավորի թեկնածու առաջադրվեք, էդքան փող ծախսեք, էդքան նեգատիվ ձեզ վրա կենտրոնանա», - ասաց նա։ Մանրամասներն՝[url=https://www.tert.am/am/news/2018/10/24/pashinyan/2826866] այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր