1313 դիտում
10:01 11-02-2014
Հայաստանի 10֊նյակ գյուղերում, որտեղ տարվա կեսը ձյուն է, երեխաների 99 տոկոսը կյանքում դահուկ տեսած չկա, ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «Սոչիի Օլիմպիադան և այն փաստը, որ հայաստանցի միայն չորս մարզիկ է մասնակցում դրան, հարմար առիթ է խոսելու Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման իրական մակարդակի մասին, որովհետև ձմեռային մարզաձևերի հաջողության համար անհրաժեշտ է երկու նախապայման՝ համապատասխան եղանակային պայմաններ և թանկարժեք ենթակառուցվածքներ։ Հայաստանում առկա են ձմեռային մարզաձևերը զարգացնելու համար անհրաժեշտ բոլոր եղանակային պայմանները։ Ողջ ձմեռվա ընթացքում մեր երկրի տարածքի կեսը ծածկված է լինում ձյան տակ։
Իսկ ահա ենթակառուցվածքների հարցում վիճակը դժվար է մխիթարական համարել։ Բիաթլոն, թռիչքներ դահուկով, բոբսլեյ, սահնակ, գեղասահք, կյորլինգ, չմշքավազք՝ ձմեռային գրեթե բոլոր մարզաձևերն ահռելի ենթակառուցվածքներ են պահանջում՝ միլիոնավոր դոլարների արժողությամբ։ և ուրեմն, ձմեռային մարզաձևերի վիճակը ձյունառատ ձմեռ ունեցող երկրներում ամփոփ պատկերացում է տալիս տվյալ երկրում բարեկեցության և կենսամակարդակի մասին։ Չնայած, մեծ հաշվով սա կարելի է ասել ընդհանրապես սպորտի մասին, թույլ սպորտն արդեն իսկ թույլ տնտեսության ուղղակի ապացույց է։
Ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է միջազգային հարաբերությունների, ազգային ինքնագիտակցության և համախմբման, հանցավորության և թմրամոլության դեմ պայքարի կարևորագույն գործիք, իսկ Հայաստանում առկա սակավաթիվ ձմեռային մարզական ենթակառուցվածքները ծառայում են հիմնականում փողատերերի վայելքներն ապահովելուն և նախագծված են եղել որպես այդպիսին։
Հայաստանի տասնյակ գյուղերում, որտեղ տարվա կեսը ձյուն է նստած, երեխաների 99 տոկոսը կյանքում դահուկ տեսած չկա, էլ չենք ասում դրանից ունենալու մասին։ Իսկ Ծաղկաձորն ու Մարզահամերգային համալիրը նրանց համար նույնքան են հասանելի, որքան Սոչիի ձմեռային օլիմպիադայի չեմպիոնի կոչումը։ Երկուսն էլ նրանք տեսնում են հեռուստացույցով։ Կիսատ-պռատ, համեմված տափակ մեկնաբանություններով։
Այս ամենի ֆոնին հայաստանցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանի, Արթուր Եղոյանի, Կատյա Գալստյանի, լեռնադահուկորդ Արման Սերեբրյակյանի ներկայությունը Սոչիում արդեն իսկ սխրանք է և արժանի է շնորհակալության»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2414 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
1375 դիտում
09:02 23-11-2023
Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»
2237 դիտում
22:51 22-10-2014
Մայրիկի` դահուկ քշելու անհաջող փորձը. տեսանյութ
Այս բաժնից
733 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
958 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
733 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու