211652_close_icon
views-count1283 դիտում article-date 09:19 11-02-2014

Շիրակի մարզի Արթիկի ծննդատան աշխատողներին 2 ամիս աշխատավարձ չեն վճարել․ Ժողովուրդ

«Երեկ «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ ՀՀ Շիրակի մարզի Արթիկի ծննդատան մի քանի աշխատակիցներից, որոնք դժգոհեցին, որ իրենք մոտ երկու ամիս աշխատավարձ չեն ստացել։ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել։ «Ես նման ահազանգ չեմ ստացել։ Լավ քաջատեղյակ եմ ծննդատան ֆինանսական վիճակին, իրենք խնդիրներ չունեն, որ աշխատավարձ վճարելու պրոբլեմ ունենան։ Հնարավոր է՝ ինչ-որ կազմակերպչական խնդիրներ են առաջացել, դե տարեվերջ էր, հիմա էլ՝ տարվա բյուջետային սկիզբ, բյուջեի նոր հաստատում։ Վերջին հաշվով էլ օրենքով սահմանված կարգով հունվարի աշխատավարձը տնօրենն իրավունք ունի վճարելու մինչև փետրվարի 20-ը։ Այս անգամ ձգձգվել է, բայց հաստատ խնդիր չկա։ Եթե խնդիր լիներ, ես կիմանայի»,–ասաց քաղաքապետը»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր