211652_close_icon
views-count1324 դիտում article-date 18:12 27-09-2019

«Սանիթեքը» աշխատողների հետ չի իրականացրել վերջնահաշվարկ, չի վճարել աշխատավարձ ու արձակուրդային, սպառնալիքներ աշխատողներին և այլն. ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները

2018-2019 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բազմաթիվ բողոքներ «Սանիթեք» ընկերության դեմ: Մասնավորապես, ստացվել է 18 բանավոր բողոք, 48 գրավոր, և ևս 13 բողոք՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին: Բողոքների մեծ մասում բարձրացված հարցերը վերաբերում են աշխատողների իրավունքների խախտումներին: Ստացված բողոքներով բարձրացվել են հետևյալ խնդիրները. 1. դիմողներին աշխատանքից ազատելուց հետո վերջիններիս հետ վերջնահաշվարկ չի կատարվել (25 գրավոր դիմում, 6 բանավոր բողոք, 3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին), 2. դիմողներն ամենամյա արձակուրդ են գնացել, սակայն արձակուրդային գումար չեն ստացել, (12 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք), 3. ժամանակավոր անաշխատունակության վիճակում գտնված դիմողներին ժամանակավոր անաշխատունակության նպաստ չի վճարվել, (9 գրավոր դիմում, 2 բանավոր բողոք), 4. դիմողները դժգոհություն են հայտնել «Սանիթեք» ընկերության իրականացրած աղբահանությունից և աղբամանների տեղադրման դիրքերից (1 գրավոր դիմում, 1 բանավոր բողոք, 3 բողոքթեժ գծի հեռախոսահամարին), 5. դիմողներն ամիսներ շարունակ աշխատել են, սակայն աշխատավարձ չեն ստացել (3 բողոք թեժ գծի հեռախոսահամարին), 6. աշխատանքից դիմողն ազատվել է, սակայն գործատուն ազատման հրամանը չի տվել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին), 7. գործատուն չի փոխանցել աշխատող անձի մայրության նպաստը (1 բանավոր բողոք), 8. աշխատանքի չներկայանալու համար գործատուն դիմողի աշխատավարձից 10.000 ՀՀ դրամի չափով պահում է կատարել (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին), 9. դիմողն աշխատում է իր առողջության համար վնասակար պայմաններում, գործատուն այլ տարածք չի տեղափոխում (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին), 10. դիմողը ցանկացել է ազատվել աշխատանքից, սակայն գործատուից ստացել է սպառնալիքներ (1 բողոք թեժ գծի հեռախոսահամարին), 11.   գործատուն ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ (1 գրավոր դիմում), 12.  դիմողն ազատվել է աշխատանքից։ Ըստ բողոքի՝ անհիմն և բարձրացվել է նախկին աշխատանքում վերականգնվելու հարցը (1 բանավոր բողոք):       [b]www.ombuds.am; www.children.ombuds.am[/b] «Սանիթեք» ընկերության դեմ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքների զգալի մասը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ստացել են լուծում:

Նմանատիպ նյութեր