211652_close_icon
views-count1009 դիտում article-date 13:49 10-02-2014

Խոկման արարողություն` Տյառնընդառաջի տոնի առթիվ

Փետրվար 11-ին` երեքշաբթի, ժամը 18:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ տեղի կունենա «Խոկման» արարողություն: Արարողությունը կկատարվի «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից կազմակերպված Տյառնընդառաջի տոնին նախընթաց` «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող տասնօրյա միջոցառումների շրջանակներում: Տոնի վերաբերյալ քարոզ կխոսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Խոկման ավարտին կկատարվի համատեղ աղոթք: Սիմեոն ծերունու օրինակով` ընդառաջ գնանք Աստծուն, ընդառաջ Եկեղեցուն, և Տյառնընդառաջի տոնի խորհրդով հաղորդակից դառնանք Տիրոջ լույսին, սիրուն և ջերմությանը:

Նմանատիպ նյութեր