Մայր Աթոռում տեղի կունենա Խոկման արարողություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետությունը և Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնը կազմակերպում են Խոկման արարողության, որը տեղի կունենա շաբաթ` հունվարի 18-ին, ժամը 18:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում:
Այս շաբաթ խոկման ընթացքում կքարոզի Գերաշնորհ Տեր Բագրատ եպս. Գալստանյանը` «Հոգևոր մարդը» թեմայով: