Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համաձայնության են եկել յոթ «գործնական քայլերի» շուրջ
                        Իրանի ղեկավարությունը ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների հետ  համաձայնության  է եկել յոթ «գործնական քայլերի» շուրջ Թեհրանում տեղի ուենցած բանակցությունների ժամանակ: 
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԳԱՏԷ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին, հայտնելով, որ երկօրյա ժամկետում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում նրանք անցկացրել  են կառուցողական բանավեչ և հանգել յոթ «գործնական քայլերի» համաձայնության:
 
 Նման կերպ, կողմերը համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջացած  խնդրի կարգավորման միջոցառումների երկրորդ փաթեթի շուրջ:
Նշենք, որ  «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 18-ին Վիեննայում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

