slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Թեհրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն նոր համաձայնության են հասել միջուկային ծրագրի շուրջը
211652_close_icon

Թեհրանը եւ ՄԱԳԱՏԷ-ն նոր համաձայնության են հասել միջուկային ծրագրի շուրջը

views-count1556 դիտում article-date 20:26 15-12-2021
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) եւ իրանական կողմը դեկտեմբերի 14-ին համաձայության են հասել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջը: Դեկտեմբերի 15-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ երեկոյան մենք ՄԱԳԱՏԷ-ի հետ լավ համաձայնության հասանք, որը կարող Է վերացնել մի շարք անհանգստություններ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի առիթով, ինչպես նաեւ հանգեցնել Էլ ավելի մեծ համագործակցության գործակալության հետ»,- մեջբերւմ Է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը: Նախարարը չի ճշտել, թե հատկապես ինչի վերաբերյալ են համաձայնության եկել կողմերը: Դեկտեմբերի 14-ին Իրանի ատոմային Էներգիայի կազակերպության (ԻԱԷԿ) ղեկավար, երկրի փոխախագահ Մոհամադ Էսլամին հայտարարել Է, որ Քերեջում ցենտրիֆուգների հավաքման օբյեկտ դիտորդների մուտքի հարցը պետք Է լուծվի միջուկային գործարքի վերադարձման խնդրի հետ մեկտեղ:

Նոյեմբերի 26-ին ԻԱԷԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին նշել Էր, որ Թեհրանը դիտորդներին չի թողնի Քերեջի օբյեկտ, որովհետեւ այնտեղ միջուկային նյութեր չկան: Ավելի վաղ իրանական կողմը ՄԱԳԱՏԷ-ին բազմիցս կոչ Է արել հանդես գալու իսլամական հանրապետությունում ատոմային ենթակառուցվածքի նկատմամբ դիվերսիաների դատապարտմամբ, ներառյալ հունիսին Քերեջում սաբոտաժի փորձն ԻԱԷԿ-ի օբյեկտում: Սակայն, ինչպես հայտարարել Է Էսլամին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ կայացած բանակցություններից հետո, գործակալությունը չի դատապարտի դիվերսիան, քանի որ զբաղվում Է սոսկ տեխնիկական հարցերով եւ խուսափում Է քաղաքականացումից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր