Սոչի-2014. Ռուսաստանի հավաքականը բողոքարկել է տղամարդկանց սկիատլոնի մրցման արդյունքները
Ռուսաստանի դահուկավազքի հավաքականը բողոքարկել է տղամարդկանց սկիատլոնի մրցման արդյունքները: Բողոքի հիմնական պատճառը դարձել է այն հանգամանքը, որ եզրագծում նորվեգացի դահուկավազորդ Մարտին Սունդբյու արգելված հնարքով փակել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Վիլեգժանինի ճանապարհը: Արդյունքում ռուս մարզիկը եզրագիծը հատել է 4-րդ տեղով:
Մրցավարները ներկայումս դիտարկում են եզրագծի մոտ տեղի ունեցած միջադեպը, հայտնում է championat.com-ի թղթակից Ալեքսանդր Կրուգլովը:


