1472 դիտում
10:27 08-02-2014
Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիան չի կարող խոսել Սոչիի դեպքերի մասին. թուրք լրագրող
Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը անդրադարձել է Սոչիում այսօր բացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերին: Սակայն կայքը, ոչ թե հենց օլիմպիական խաղերին է անդրադրաձել, այլ Սոչի Կրանսայապոլյան վայրում, որն օլիմպիադայի կենտրոնն է, 1864 թվականին տեղի ունեցած չերքեզների կոտորածին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1234]Ermenihaber.am[/url]-ը: Ըստ թուրքական աղբյուրի՝ այդ ժամանակ սպանվել է 800-1.5 միլիոն չերքեզ:
Այս իրադարձությունը ցեղասպանություն որակող կայքը զրուցել է լրագրող Ֆահիմ Թաշթեքինի հետ՝ պարզելու համար, թե այդ իրադարձությունը ինչ տեղ է գրավում Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններում:
Թաշթեքինը նշել է, որ ոչ մի երկիր չի ցանկանա Ռուսաստանի հետ այդ թեմայի շուրջ քննարկումներ սկսել և հատկաապես Թուրքիան դա չի կարող անել:
«Այն ժամանակ, երբ Թուրքիան այս հարցի վերաբերյալ որևէ բան ասի, նրա առջև Հայոց ցեղասպանության հարցը կդնեն: Այս իսկ պատճառով Թուրքիան, որտեղ ապաստան են գտել մեծ թվով չերքեզներ, զգում է, որ ստիպված է այդ հարցում լռություն պահպանել»,-ասել է լրագրողը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1234]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3788 դիտում
16:55 12-12-2019
Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին
717 դիտում
16:10 11-06-2015
Հայոց ցեղասպանության գրքի հեղինակ Խավիեր Սորետը իսպանական ռադիոյի եթերում խոսել է Ցեղասպանության մասին
1594 դիտում
19:04 23-04-2014
Համշենահայերի շրջանում շատ ազգանուններ կարմիր արմատից է բաղկացած՝ ի նշան Ցեղասպանության զոհերի. թուրք լրագրող
Այս բաժնից
694 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան
724 դիտում
10:25 04-01-2025
Հերոսությունը պետք է առօրեականացվի, առօրյան՝ հերոսականացվի․ Նիկոլ Փաշինյան