13104 դիտում
17:20 06-02-2014
«Բասբիի մանուկները». մյունխենյան ողբերգությունից 56 տարի անց
1958 թվականին փետրվարի 6-ին Մյունխենում տեղի ունեցած ավիավթարը 23 մարդու կյանք խլեց, այդ թվում Մեթ Բասբիի լեգենդար թիմի 8 խաղացողների: Այդ օրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վերադառնում էր Բելգրադից, որտեղ Չեմպիոնների գավաթի խաղարկություն շրջանակում հանդիպում էր անցկացրել «Ցրվենա Զվեզդա»-ի հետ: Ինքնաթիռը, որով թիմը վերադառնում էր Անգլիա, վերալիցքավորվելու համար վայրէջք կատարեց Մյունխենի օդանավակայանում: Վերոնշյալ օրը Բավարիայի մայրաքաղաքում ուժեղ ձյուն էր գալիս և վատ տեսանելիության պատճառով ինքնթիռը երեք անգամ փորձեց օդ բարձրանալ, և երրորդ փորձը ողբերգական դարձավ:
Լեգենդար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որը ամբողջ աշխարհին հայտնի էր «Բասբիի մանուկները» անունով, հավերժ կմնա պատմության մեջ: Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո թիմը գլխավորեց Մեթ Բասբին և երիտասարդ տաղանդների շնորհիվ կարողացավ նոր թիմ կառուցել:
[img]http://i.dailymail.co.uk/i/pix/2009/04/28/article-1174512-0009CC5A00000578-486_468x348.jpg[/img]
Եթե 1951-52 թվականին մանկունիանցիները չեմպիոնությունը նվաճեցին ավելի փորձառու ֆուտբոլիստների շնորհիվ, ապա 4 տարի անց հաջորդ չեմպիոնությունը բերեցին երիտասարդները: Այդ ժամանակ թիմի միջին տարիքը չէր գերազանցում 23 տարեկան: Եվ միայն երեք խաղացողների համար Մեթ Բասբին վճարել էր տրանսֆերային գումար: Մնացածը Մեթ Բասբիի և վաղեմի ընկեր, օգնական Ջիմմի Մերֆիի դաստիարակած սաներն էին: Թիմի հարձակվող Դունկան Էդվարդսը 18 տարեկանում իր նորամուտը նշեց Անգլիայի հավքականի կազմում: Այդ ռեկորդը գերազնացելու համար պահանջվեց չորս տասնամյակ: Շատերը Էդվարդսին շարունակում են համարել բրիտանական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը: Այդ թիմում հանդես էին գալիս այնպիսի լեգենդեր, ինչպիսիք էին` աջ պատպան Բիլլ Ֆոուլքսը, կենտրոնական պաշտպան Ջեկ Բլենչֆլաուերը, հարձակվող Դեննիս Վիոլետը, Բիլլի Ուիլանը և Դեվիդ Պեգը, իսկ հետո նաև երիտասարդ Բոբբի Չառտլոնը:
1956 թվականին Անգլիայի չեմպիոն դառնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դարձավ առաջին անգլիական ակումբը, որը մասնակցեց Եվրոպայի Չեմպիոնների գավաթի խաղարկությանը` չնայած Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի դժգոհությանը: ֆեդերացիան կարծում էր, որ շաբաթվա ընթացքում ուղևորությունների պատճառով թիմը չի կարող հասցնել շաբաթօրյա խաղերին: Չեմպիոնների գավաթի խաղարկությունում իր նորամուտի տարում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց ապագա չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ին:
[img]http://top-10-list.org/wp-content/uploads/2009/09/Manchester-United-air-crash-of-1958.jpg[/img]
Այդ տարի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կրկին հաղթեց լիգան և նորից իրավունք ստացավ մասնակցել Չեմպիոնների գավաթի խաղարկությանը: Թվում էր, թե «Յունայթեդ»-ի այդ սերունդը անգլիական ֆուտբոլում դեռ երկար տարիներ կպահպանի առաջատարի իր դիրքերը և կդառնա առաջին բրիտանական ակումբը, որը կնվաճի Չեմպիոնների գավաթը:
1958 թվականի փետրվարի 1-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Հայբերիում» 5:4 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին: Դրանից հետո Անգլիայում «Բասբիի մանուկներին» ամբողջ կազմով տեսնել վիճակված չէր: Այդ շաբաթվա ընթացքում մանկունիանցիները մեկնեցին Բելգրադ, որտեղ Չեմպիոնների գավաթի 1 /4 եզարափակիչ փուլի շրջանակում մրցեցին «Ցրվենա Զվեզդա»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով և երկու խաղերի արդյունքում «Յունայթեդ»-ը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: Դրանից հետո ակումբը ուրախ տրամադրությամբ ցանկանում էր, որքան հնարավոր է շուտ վերադառնալ Անգլիա, որպեսզի նախապաատրաստվի առաջնության հերթական տուրի հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները նույնիսկ ժամանակի մեջ չտեղավորվելու պատճառով խնդրել էին ֆեդերացիային հետաձգել առաջիկա խաղը, սակայն կտրուկ մերժում էին ստացել: Արդյունքում շտապողականությունը մեծ ողբերգության առիթ հանդիսացավ: Ավիավթարի հետևանքով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 7 խաղացողներ տեղում զոհվեցին, Դունկան Էդվարդսը մահացավ հիվանդանոցում:
[img]http://www.footyposters.co.uk/football-posters-gifts/manchester-united/data/images1/mufc026.jpg[/img]
[b]Գեոֆֆ Բենտ (25 տարեկան)[/b]
Պահեստային եզրային պաշտպան, ով Բելգրադ էր մեկնել այն պատճառով, որ Ռոջեր Բեռնը վնասվածք ուներ: Նա ուներ մեկ երեխա, ով այդ ժամանակ 4 տարեկան էր:
[b]Ռոջեր Բեռն (25 տարեկան)[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագը և եզրրային պաշտպաններից մեկը, Անգլիայի հավաքականի անդամ: Ողբերգությունից 8 ամիս անց ծնվեց նրա առաջնեկը:
[b]Էդդի Կոլմեն (21 տարեկան)[/b]
Եզրային կիսպաշտպան, զոհվածներից ամենաերիտասարդը:
[b]Դունկան Էդվարդս (21 տարեկան)[/b]
Հարձակվող, կիսապաշտպան: Ավիավթարից 15 օր անց նա մահացավ հիվանդանոցում: Ուղիղ երկու շաբաթ բժիշկների հուսահատ հայացնքերի ներքո Դունկանը պայքարում էր իր կյանքի համար: Եվ պարտվեց: Բրիտանական ֆուտբոլի ցավն ու լեգենդը:
[b]Մարկ Ջոնս (24 տարեկան)[/b]
Կենտրոնական պաշտպան: Մարկի մահից հետո 4 ամիս անց ծնվեց նրա երրորդ երեխան:
[b]Դեվիդ Պեգ (22 տարեկան)[/b]
Հարձակվողական ոճի կիսապաշտպան: Ողբերգությունից առաջ հասցրել էր իր նորամուտը նշել Անգլիայի հավաքականի կազմում:
[b]Թոմի Թեյլոր (26 տարեկան)[/b]
Կենտրոնական հարձակվող, հանճարեղ ռմբարկու: «Մանչեսթեր»-ի կազմում անցկացրած 166 խաղում խփել էր 112 գոլ: Անգլիայի հավաքականի կազմում անցկացրած 19 խաղում հեղինակել էր 16 գոլ:
[b]Բիլլի Ուիլան (22 տարեկան)[/b]
Իռլանդացի հարձակվող, ով համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգեոներներից մեկը: Մանկունիանցիների կազմում հանդես էր գալիս 1954 թվականից և 73 խաղում խփել էր 43 գոլ: Ուիլանը հանդիսանում էր նաև Իռլանդիայի հավաքականի խաղացող:
Ավիավթարի հետևանքով նաև զոհվեցին. ակումբի քարտուղար [b]Ուոլթեր Կրիկմերը[/b], մարզիչներ` [b]Բերտ Ուոլլեյը և Թոմ Կյուրին, լրագրողներ` Ալֆ Քլարկը, Դոն Դեվիսը, Ջորջ Ֆոլլոուսը, Թոմ Ջեկսոնը, Արչի Լեդբրուկը, Հենրի Ռոուզը, Էրիկ Տոմպսոնը, Ֆրանկ Սվիֆտը[/b], օդաչու [b]Քեն Ռեյմենտը[/b], տուրիստական գործակալ[b] Բելա Միկլոշը[/b], Մեթ Բեսիի մոտ ընկերներ [b]Վիլլի Սատինոֆը[/b] և կարգադրիչ [b]Տոմ Քեյբլը[/b]:
Մեթ Բեսբին և 9 խաղացողներ ողջ մնացին: Ջոնի Բերին և Ջեկի Բլենֆլաուերը ավարտեցին իրենց ֆուտբոլային կարիերան: Ալբերտ Սկենլոն չկարողացավ վերադառնալ իր նախկին խաղամակարդակին և 1960 թվականին տեղափոխվեց «Նյուքասլ»: Նույն պատմությունը կրկնվեց նաև Ռե Վուդի հետ, ով ավիավթարից հետո մեկ խաղ անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում և տեղափոխվեց «Հադդերսֆիլդ»: Կատարվածից հոգեբանորեն չկարողացավ լիարժեք վերականգնվել Քեննի Մորգանսը, ով իր կարիերան շարունակեց ցածրագույն դիվիզոններում հանդես եկող ակումբների կազմերում:
Գարի Գրեգը, ով ողբերգոթւյունից մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունաթեդ» , ոչ միայն կենդանի մնաց, այլև օգնեց մյուսներին ողջ մնալ: Դարպասապահը, ում շատերը համարում են ակումբի պատմության մեջ լավագույնը, այրվող ինքնթիռի մեջից դուրս է բերել մեկ երեխայի, ինչպես նաև Մեթ Բասբիին, Բոբբի Չառլտոնին, Ջեֆ Բլենչֆլաուերին և Դենիս Վիոլետին:
Գրեգը, Վիոլետը, Չառլտոնը և Ֆոուլքսը դարձան նոր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հիմքը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերածնունդի մեջ իր մեծ ավանդաը ներդրեց Մեթ Բասբիի օգնական Ջիմմի Մերֆին, ով 1958 թվականի ողբերգությունից հետո կատարում էր ակումբի գլխավոր մարզչի պարտակաւնությունները, քանի որ Բասբին վերականգնվում էր ավիավթարից հետո սատացած վնասվածքներից: Նրա գլխավարությամբ 1958 թվականին թիմը հասավ մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ: Մերֆին չէր եղել մյունխենյան չվերթին, քանի որ այդ ժամանակ գլխավորում էր Ուելսի հավաքականը, որը այդ ժամանակ աշխարհի առաջնության ընտրական խաղ էր անցկացնում:
1958 թվականին տեղի ունեցած մյունխենյան ավիաողբերգության վերաբերյալ 2011 թվականին նկարահանվեց վավերագրական ֆիլմ, որը կոչվում է «Յունայթեդ. Մյունխենյան ողբերգություն»: Այն ստորև ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:
[b]Արտակ Վահանսարյան
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2936 դիտում
14:13 07-02-2015
Թուրքիայի ԱԳ նախարարը հրաժարվել է մյունխենյան կոնֆերանսի իր ելույթից Իսրայելի պատճառով
755 դիտում
14:37 14-02-2019
Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին
Այս բաժնից
2713 դիտում
20:45 15-12-2024
Վարազդատ Լալայանը դարձավ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
3811 դիտում
10:25 15-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ այսօր հարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
2770 դիտում
23:27 14-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Տաթև Հակոբյանը զբաղեցրեց 13-րդ տեղը