Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ից 17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին, որի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:
Նշենք, որ համաժողովին կմասնակցի մոտ 20 երկրի նախագահ ու վարչապետ, մոտ 500 քաղաքական գործիչ ու փորձագետ։