211652_close_icon
views-count1159 դիտում article-date 08:37 06-02-2014

Բոլոր կեղծ երևույթներին չավելացնենք կեղծ գիտնականներին. Առավոտ

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Ժամանակին՝ 70-80-ականներին, շատ եմ լսել, որ կաշառակեր դասախոսները իրենց կաշառքների մի մասը վերցնում, տանում են Մոսկվա, այդ փողով գրել են տալիս ատենախոսություններ, այնտեղ պաշտպանում են, գալիս են Հայաստան, դառնում են, ասենք, ամբիոնի վարիչներ կամ գիտխորհուրդների անդամներ, որպեսզի այդ նոր պաշտոններում կարողանան ավելի մեծ կաշառքներ վերցնել։ Տեսականորեն դա կարելի էր անել նաև Երևանում, բայց գերադասելի էր «աչքից հեռու», որպեսզի «չուզողների» մոտ ավելորդ հարցեր չառաջանան։ Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր «սուտի» ատենախոսություններ ավելի շատ են «թխվում» հասարակական, քան ճշգրիտ և բնական գիտություններից։ Կեղծ պատմաբանը, իրավագետը կամ տնտեսագետը ավելի քիչ կարիք ունեին համապատասխանելու միջազգային չափանիշներին և «դրսում» դիմանալռւ մրցակցությանը, քան ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը։ Ծանոթ չեմ վիճակագրությանը, բայց վստահ եմ, որ վերջին տարիներին պաշտպանածների թվում ավելի շատ են տղաները, և նրանց ատենախոսությունների թվում գերակշռում է հումանիտար ուղղվածությունը։ Հենց այնտեղ էին, հետևաբար, «փողեր ֆռում»։ Այսօր ԲՈՒՀ-ի մակարդակով դա գրեթե բացառվում է՝ հաշվի առնելով այդ հանձնաժողովի ներկայիս նախագահի անձը։ Սակայն գիտխորհուրդների մակարդակով միանգամայն հնարավոր է։ Դրա լուծումը մեկն է՝ մի քանի անգամ խստացնել ատենախոսության չափանիշները։ Դա, ըստ երևույթին, պետք է լինի ոլորտի բարեփոխման առաջին քայլը։ Նպատակը՝ բոլոր կեղծ երևույթներին չավելացնել կեղծ գիտնականներին»։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր