211652_close_icon
views-count5402 դիտում article-date 22:05 05-02-2014

Վթարից հետո վիրավորը բժիշկներին ու ոստիկաններին փորձում էր մոլորեցնել, որ վնասվածքը ստացել է լոգարանում

Փետրվարի 3-ին ժամը 03: 30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ աջ հոնքի շրջանի սալջարդ–վերք ախտորոշմամբ մարմնական վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 27-ամյա Լուսինե Գրիգորյանը, ով հիվանդանոցում հայտարարել էր, որ վնասվածքն ստացելէ գլխապտույտի հետևանքով տան լոգարանում վայր ընկնելու պատճառով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Լ. Գրիգորյանը փորձում է բժիշկներին ու ոստիկանությանը մոլորության մեջ գցել : Պարզվել է , որ նույն օրը ժամը 03:00-ի սահմաններում Վաղարշապատի բնակիչ 30-ամյա Արթուր Վարդանյանը վարելով Volkswagen Vento մակնիշի 34 ԼZ 298 համարանիշի ավտոմեքենան Արարատյան փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի աջակողմյան հատված և բախվել 40-ամյա Արտակ Աբելյանին պատկանող Mercedes մակնիշի 01 VV 090 համարանիշի ավտոմեքենային: Ինչի հետևանքով է Volkswagen Vento-ի ուղևոր Լ. Գրիգորյանը ստացել է մարմնական վնասվածք : Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր