211652_close_icon
views-count138849 դիտում article-date 15:05 26-01-2022

Առանձնակի դաժանությամբ սպանություն Վանաձորում. 77-ամյա ամուսինը սպանել ու մասնատել է կնոջ մարմինը, որից մի հատված հայտնաբերվել է լոգարանում, իսկ ոտքերը՝ տան բակում. ոստիկաններն էլ փորձում են հանրությանը մոլորեցնել, թե կատարողին իրենք են բռնել

Այսօր՝ հունվարի 26-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել  Լոռու մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ  Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի 5/1-1  հասցեում ՝ լոգարանում, կնոջ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության և քննչական բաժնի խմբերը, ովքեր  նշված տան լոգարանում հայտնաբերել են տանտիրուհու՝ 70-ամյա Ալվարդ Քարամյանի մասնատված դին: Տան բակում էլ հայտնաբերվել են սպանվածի  ոտքերը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, գիշերը սպանվածի ամուսինը՝  77-ամյա Վրեժ Քարամյանը իրենց տանը սուր- կտրող գործիքներով առանձնակի դաժանությամբ սպանել և մասնատել է Ա. Քարամյանին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104  հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Լոռու մարզի ոստիկանները Վանաձորում փորձում են կարծիք ձևավորել, թե իբրև իրենք տաք հետքերով հայտնաբերել են սպանություն կատարած կասկածյալ Վ. Քարամյանին, մինչդեռ վերջինս ինքնէ  ինքնակամ ներկայացել իրավապահներին:

 Քննիչի որոշմամբ Վ Քարամյանը ձերբակալվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր