70147 դիտում
15:01 13-01-2016
Երևանում Պռոշյանի գինու և կոնյակի գործարանի վաճառքի առաքիչը բժիշկներին ու ոստիկաններին փորձում էր մոլորեցնել, որ իրենից կողոպտելով տարել են 1 մլն 800 հազար դրամ
Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում 1-03 շտապ օգնության բրիգադի կողմից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի բնակիչ, 29-ամյա Ռոբերտ Իսկանդարյանը:
Վերջինս բժիշկներին հայտարարել է, որ իրենց տան մուտքի մոտ 2 անծանոթ քաղաքացի ծեծի են ենթարկել իրեն, գցել գետնին, իսկ հետո ծոցագրպանից հափշտակել իր մոտ եղած 1 մլն 800 հազար դրամը
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, և ոստիկաններին նույնպես Ռ. Իսկանդարյանը ասում էր, որ իր նկատմամբ կողոպուտ է տեղի ունեցել:
Բժշկական փորձաքննությամբ պարզվում է, որ նրա մարմնի վրա ոչ մի հետք չկա, իսկ ոստիկաններն էլ տեսնում են, որ եթե նա կողոպտվել է և տեղի է ունեցել քաշքշոց նրա ու կողոպտիչների միջև, ապա նրա հագուստը գոնե պետք է պատռված լիներ:
Բաժնի պետի Ա.Վաթյանի գլխավորությամբ կարճ ժամանակ անց ոստիկանները պարզում են, որ Ռ. Իսկանդարյանը, ով աշխատում է Պռոշյանի գինու և կոնյակի գործարանում՝ որպես վաճառքի առաքիչ, փորձում է մոլորեցնել և բժիշկներին, և իրենց և փաստերի ճնշման տակ վաճառքի առաքիչը խոստովանում է, որ ոչ մի կողոպուտ էլ տեղի չի ունեցե. ինքը 1 մլն, 800 հազար դրամը ծախսել է և այսօր պետք է գումարը մուծեր գործարան, ու քանի որ ծախսել էր, կեղծ ալիբի էր ստեղծում, որ իրեն կողոպտել են:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Իսկանդարյանն ամուսնացած է:
«Կողոպուտի ենթարկված» վաճառքի առաքիչ Ռոբերտ Իսկանդարյան
[img]/ups/images/0115034001452682982752532.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: