Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագիրը դեռ նոր է կնքվելու. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր դեռ նոր է կնքվելու
«Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու որոշման նախագիծը։ Ասել է թե՝ կառավարությունը պետք է համաձայնի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վրաստանի կառավարության հետ համապատասխան համաձայնագիր կնքի։ Սա ուշագրավ է այն առումով որ վերջին տարիներին հարևան Վրաստանը դարձել է հայերի՝տուրիզմի կենտրոն, ամռան ամիսներին Վրաստանի ծովափնյա քաղաքներում ավելի շատ հայ կարելի է տեսնել, քան Երևանի փողոցներում։ Նույնը, սակայն, չես ասի վրացիների՝ Հայաստան այցելելու մասին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։