2281 դիտում
09:19 05-02-2014
2009 թվականից ի վեր Հայաստան «սուպեր» բենզին չի ներկրվել. ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «2009 թվականից այս կողմ Ստանդարտների ազգային ինստիտուտը «սուպեր» բենզինի սերտիֆիկատ է տվել «Ֆլեշ» ՍՊԸ-ին, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ին և «Մաքսհուր» ՍՊԸ–ին այն դեպքում, երբ այս նույն ժամանակահատվածում, ըստ ՊԵԿ–ի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվության, մեր երկիր նման տեսակի բենզին չի ներկրվել, հայտնում է hetq.am–ը։
Շուրջ 1400 տ «սուպեր» տեսակի բենզին վերջին անգամ 2008-ին էր բերվել։ Սակայն այսօր էլ Երևանում կարող ենք գտնել «սուպեր» վառելիք։
«Հետքի» նամակին ի պատասխան Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը հայտնել էր, որ ավտոբենզինի և դիզվառելիքի պարտադիր հավաստման աշխատանքներ իրականացնում է նաև «Սուրվեյ-Լար Ա.Ս.» ՍՊԸ–ն։
Եթե 2008-ից հետո, այսինքն 2009-ից սկսած ՀՀ «սուպեր» բենզին չի ներկրվել, ապա տրամաբանական է, որ նման արտադրանքի սերտիֆիկատ չէր կարող տրվել ներկրողներին։ Այնինչ, Ենոք Ազարյանի տեղեկացմամբ՝ 2009-ից հետո «սուպերի» սերտիֆիկատ տրվել է ներկրմամբ զբաղվող վերոնշյալ 3 ընկերություններին»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1403 դիտում
21:16 07-12-2014
«Էսպանյոլ»-ը 2009 թվականից ի վեր առաջին գոլն է խփել «Կամպ Նոու»-ում
7173 դիտում
11:15 02-10-2014
«Սուպեր մամա» ֆիլմի փոխարեն պետք է «Սուպեր մարզպետ» ֆիլմը նկարեինք. Հայկ Մարության
Այս բաժնից
2221 դիտում
21:21 09-01-2025
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել․ Կարին Տոնոյան
976 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
823 դիտում
20:00 09-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են