3355 դիտում
10:26 06-08-2015
Բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել. Գուրգեն Արսենյանը` «Արսօյլ»-ի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» խոսել է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ և փորձել մեկնաբանություն ստանալ այն, [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/05/61096/]տեղեկությունների[/url] վերաբերյալ, թե նրան պատկանող «Արսօյլ» ընկերությունը այլևս չի գործում.
«Պարոն Արսենյան, Ձեզ պատկանող «Արսօյլ» ընկերությունը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել, ինչո՞ւ եք այն «փակել», գուցե ընկերությունը Ձեր «ձեռքից» խլե՞լ են:
–Մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է, ուղղակի դրա տեղը ուրիշ ընկերություն է աշխատում: Այդ հեքիաթային պատկերացումները Ձեզ որտեղից, թե կարող են ինձանից ինչ-որ բան վերցնել, խլել, ինչպես Դուք եք ասում: Մի ընկերության տեղ շարունակում է աշխատել մեկ այլ ընկերություն, հիմա սա չկա, բայց դրա փոխարեն կա ուրիշը: Եթե խոշոր հարկատուների ցուցակն էլ նայեք, ապա կտեսնեք, թե «Արսօյլ»–ի տեղը որ ընկերությունն է զբաղեցնում: Հիմա «Արսօյլ»-ը չի վճարում այդ հարկը, այս մյուս ընկերությունն է վճարում, ես չեմ հասկանում՝ դրանում ի՞նչ տարբերություն եք տեսնում: Ներկրմամբ չեմ զբաղվում, այսուհետ լինելու է պահեստից սպառող աշխատանքը, բիզնեսի կոնֆիգուրացիան է փոխվել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4229 դիտում
08:21 05-08-2015
Գուրգեն Արսենյանին պատկանող «Արսօյլ»-ը չի գործում. «Ժողովուրդ»
1991 դիտում
08:47 05-02-2014
Գուրգեն Արսենյանը ֆինանսական խնդիրնե՞ր ունի. Ժողովուրդ
1231 դիտում
07:51 06-12-2023
Գուրգեն Արսենյանը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1804 դիտում
09:00 21-12-2024
Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների համար կսահմանվի ավելի խիստ պատիժ. նախագիծ. «Փաստ»
1669 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1306 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»