Ցյուրիխում շարունակում են ընթանալ ամփոփիչ օրվա պարտիաները: Արագ շախմատի ձևաչափում քիչ առաջ ավարտվեց 4-րդ տուրի` Արոնյան – Նակամուրա պարտիան: Հայ գրոսմայստեր զիջեց ԱՄՆ ներկայացուցչին և բարդացրեց մրցաշարում առաջին տեղ գրավելու շանսերը: 5-րդ տուրում Արոնյանը կմրցի իտալացի Ֆաբիո Կարուանայի հետ:
1-ին տուր
Արոնյան – Անանդ`1:0
2-րդ տուր
Արոնյան – Կարսլեն`1:0
3-րդ տուր`
Արոնյան – Գելֆանդ` ½- ½
4-րդ տուր
Արոնյան – նակամուրա`0:1
5-րդ տուր
Արոնյան - Կարուանա
Նշենք, որ այսօր մասնակիցները միմյանց հետ խաղում են արագ շախմատի կանոններով, որտեղ միավորները կբաշխվեն ըստ ավանդական կարգի, և այդ մրցաշարի ավարտից հետո միմյանց կգումարվեն դասական և արագ շախմատում վաստակած միավորները, որից հետո պարզ կդառնան մրցաշարի ամփոփիչ արդյունքները: