Ցյուրիխի գերմրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գելֆանդի հետ
Ցյուրիխում ընթացող գերմրցաշարում այսօր կայացել են 3-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Բորիս Գելֆանդի հետ: Պարտիայի 27-րդ քայլին կողմերը խաղաղ դաշքին են կնքել: 4-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան, ով 3-րդ տուրում սպիտակ խաղաքարերով պարտություն է կրել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից:


