211652_close_icon

Վրաստանն ունի ամբիցիաներ դառնալ Եվրոպայի լիիրավ անդամ. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

views-count2374 դիտում article-date 18:56 04-02-2014
Վրաստանի մեսիջը հստակ է` Վրաստանն ունի ամբիցիաներ դառնալ Եվրոպայի լիիրավ անդամ: Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում վրացի լրագրողների հետ զրույցում: Ղարիբաշվիլին Բրյուսելյան ընթացիկ այցն արդյունավետ է գնահատել և նշել է, որ հանդիպումների ժամանակ ստացել է Եվրամիությունից մեծ աջակցություն և Վրաստանը Ասոցացման պայմանագիրը մինչև օգոստոս կստորագրի: Նշենք, որ Վրաստանի վարչապետի այցը Բրյուսել փետրվարի 3-ին է սկսվել: Նա արդեն հանդիպումներ է ունեցել մի քանի բարձրաստիճան անձանց հետ:

Նմանատիպ նյութեր