slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Վրաստանի տեղը Եվրոպայում է, Վրաստանն արժանի է ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակին․ Ղարիբաշվիլի
211652_close_icon

Վրաստանի տեղը Եվրոպայում է, Վրաստանն արժանի է ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակին․ Ղարիբաշվիլի

views-count1018 դիտում article-date 17:20 04-05-2023
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Հունգարիայում Պահպանողական քաղաքական գործողությունների խորհրդաժողովում (CPAC) ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանն արժանի է Եվրամիությանն անդամակցելու համար թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուն և Եվրոպայից արդար որոշում է ակնկալում։ Այդ մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը:

2022 թ. հունիսին Եվրոպական խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել նրան տրամադրել ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ` հենց կատարվեն 12 պայմանները, այդ թվում՝ ապաօլիգարխացում, ապաբևեռացում, մեդիամիջավայրի բարելավում, դատական համակարգի լիակատար անկախության ապահովում: Թեկնածուի կարգավիճակ այդ նույն օրն ստացել են Ուկրաինան և Մոլդովան:

«Այսօր մենք Եվրոպայից ակնկալում ենք հեռատես և արդար որոշում ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Սա կլինի մեր իշխանության և ժողովրդի համատեղ ջանքերի արժանի ճանաչումը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հայտարարել, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, Վրաստանն արժանի է ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակին», - հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի իշխանությունները հսկայական ջանքեր են գործադրել օրենքի և ժողովրդավարության, տնտեսական առաջընթացի և սոցիալական արդարության գերակայության ապահովման համար։

Նմանատիպ նյութեր