211652_close_icon
views-count1182 դիտում article-date 11:13 11-11-2014

Վրաստանի բանակը չի միջամտի քաղաքական հարցերին. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, խոսելով երկրում քաղաքական լարվածության մասին, հայտարարել է, որ երկրի բանակը ժողովրդի հպարտությունն է և թույլ չի տա քաղաքականացում, հաղորդում է Georgia Online-ը: Հանդիպման հիմնական նպատակը եղել է ապագայում Վրաստանի զինված ուժերի զարգացման հեռանկարների քննարկումը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բարձրացվի վրացական բանակի մարտունակությունը:

Նմանատիպ նյութեր