Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են «գոլդ» համարանիշներով BMW-ն և Нива-ն
Այսօր՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, բախվել են BMW մակնիշի 44 DD 446 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 93 FF 093 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան;
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վարորդները երկար ժամանակ է՝ սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի: