ԱԺ-ում քաղաքական սեզոնի մեկնարկը ոչ իշխանական խմբակցությունները սկսել են գազի թեմայով
Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու գաղափարը քննարկել են ոչ իշխանական 4 ուժերը, բայց աջակցություն են խնդրում ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից: ՀԱԿ խմբակցության Տնտեսական Հրետանին` Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ այս պայմանագիրը փակում է արեւային ու հողմային էներգիա ստանալու հնարավորությունը: Ոչ արեւ, ոչ քամի:
Հանրապետական Վարդան Այվազյանը լսեց գործընկերների պնդումներն ու ընկավ մտածմունքների մեջ. այդ խորհրդարանական հանձնաժողովը ինչո՞վ չի կրկնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Քննարկումը չավարտվեց, բայց մեծամասնությունը հստակ հասկացրեց. նոր հանձնաժողովի ձեւավորմանը դեմ է քվեարկելու:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391443565]armnewstv.am[/url]