1408 դիտում
13:20 16-02-2023
Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը կաշխատենք ավարտին հասցնել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Թուրքիայի ցամաքային սահմանի հատումը. Միրզոյան
Թուրքիա կատարած այցի վերաբերյալ մանրամասն և հրապարակային տեղեկատվություն հայտնել է հայաստանյան, թուրքական, ինչպես նաև միջազգային մամուլը։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Հասկանալիորեն՝ այցի նպատակը տեղի ունեցած երկրաշարժն է և հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմի արձագանքը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով, և՛ տեղում՝ վարչակազմի մակարդակով ու բնակիչների արձագանքի մակարդակով գնահատանքի ձևով էր դրսևորվում։ Մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնությունը բավականին դրական արձագանքի, երախտիքի է արժանացել։ Փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունը ինչպես է վերաբերվել»,- ասաց նախարարը։
Միրզոյանը այս ամենը Հայաստանի կողմից կարևոր մարդասիրական քայլ է որակում։
«Անշուշտ, քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ, որոշում կա արագացնել երկխոսության գործըթնացը։ Մեր փրկարարները կրկին կվերադառան ցամաքայի սահմանով, ինչպես օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը՝ կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների ու երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի հատումը»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր
3443 դիտում
15:41 01-09-2022
Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամրջի նորոգումը սկսվեց սեզոնի մեկնարկին, ավարտվեց սեզոնի ավարտին. Փաշինյան
871 դիտում
11:12 03-11-2023
Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացման առումով գուցե մոտ ապագայում լավ նորություն լինի. Միրզոյան
Այս բաժնից
523 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
700 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը
712 դիտում
19:10 23-01-2025
Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի պատվիրակությանը