3371 դիտում
15:41 01-09-2022
Երևան-Սևան մայրուղու պայթեցված կամրջի նորոգումը սկսվեց սեզոնի մեկնարկին, ավարտվեց սեզոնի ավարտին. Փաշինյան
Երևան–Սևան ավտոճանապարհին, շշերի գործարանի հարակից հատվածում գտնվող կամրջի վերանորոգումը սկսվեց Սևանի հանգստի սեզոնի մեկնարկին ու ավարտվեց սեզոնի ավարտին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում մի շարք ճանապարհաշինական ծրագրերի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ճանապարհի մի ուղղությանը ամիսներով փակվել էր ու ճանապարհի այդ հատվածում ամեն օր, էլ չեմ ասում՝ շաբաթ-կիրակի ու տոն օրերին, ձևավորվում էին կիլոմետրանոց հերթեր։ Սա, կարծում եմ, շատ տիպիկ օրինակ է այն մասին, թե մենք ինչքան աշխատանք ունենք անելու հատկապես մեր գործերի պլանավորման առումով, որովհետև ինչքան մարդ ջղայնացավ այդ ընթացքում, ինչքան մարդ ներվայնացավ, ինչքան մարդ վատացավ, քանիսը որոշեցին ընդհանրապես չգնալ, քանի կռիվ եղավ, քանի մարդ քանիսին վիրավորեցին և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ համապաասխան աշխատանքներ տանել այս նման այլ հարցերի ուղղությամբ։
Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արձագանքելով վարչապետի դիտարկմանը, հայտնեց, որ կամրջի շինարարությունն առայժմ ավարտված չէ։ Նրա խոսքով՝ Հայաստանում կամուրջների շինարարությունը լուրջ խնդիրների է հանդիպում։
«Հայաստանում չկա որևէ արտադրամաս, որտեղ պատրաստի ինչ–որ բաներ լինեն արտադրված, որ երբ կամուրջը քանդեն, գնան–բերեն, սկսեն տեղադրել։ Երբեք չեն կարողանում կամրջի նախագիծը ճիշտ կազմել։ Մի բան նախագծվում է, բայց, երբ որ կամուրջը քանդում են, մի շարք խնդիրներ են բացվում, որոնք տեսանելի չէին»,– ասաց Սանոսյանը։
Նա նաև հայտնեց, որ կամրջի շինաշխատանքների ընթացքում պարզվել է, որ պայթյունից հետո կամրջի որոշ հատվածներ շատ ավելի են վնասված, քան նախապես ենթադրվում էր։ Արդյունքում լրացուցիչ աշխատանքների կարիք է առաջացել։
Սանոսյանը նշեց, որ դրանով է պայմանավորված նաև աշխատանքի դանդաղ ընթացքը, քանի որ շինարարները սպասում են` մինչև անհրաժեշտ բետոնե կոնստրուկցիաներ պատվիրվեն, արտադրվեն, որպեսզի կարողանան աշխատանքները շարունակել։
Եվ, քանի որ առաջիկայում Հայաստանում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերով տասնյակ կամուրջների նորոգում ու շինարարություն է ծրագրված, Սանոսյանը հույս հայտնեց, որ ոլորտը կակտիվանա ու դետալները կսկսեն ավելի արագ պատրաստել։
Հիշեցնենք՝ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամուրջը վնասվել էր 2019թ-ին։ Օգոստոսի 2-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, կամուրջը պայթեցվել էր նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի ավտոմեքենայի և նրան ուղեկցող մեքենաների ընթացքի ժամանակ:

Նմանատիպ նյութեր
1153 դիտում
19:11 11-03-2024
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի
Այս բաժնից
985 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»