Փետրվարի 4-ին Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը կրկին կմեկնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով արտաքին գործերի հարցով Եվրախորհրդարանի կոմիտեի ներկայացուցչին:
Եվրամիության դիվանագիտության ղեկավարի մամլո ծառայությունը այդ լուրը դեռ չի հաստատել:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Քեթրին Էշթոնը Ուկրաինա էր ժամանել, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի ընդդիմության և կառավարության անդամների հետ: Նա երկու կողմերին հորդորել էր դադարեցնել բռնությունը և սկսել երկկողմ բանակցություններ: