Քեթրին Էշթոնը մեկնել է Կիև
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մեկնել է Կիև հանդիպելու նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների հետ, հաղորդում է РИА «Новости»-ն:
Էշթոնի մամուլի քարտուղար Մայ Կոսյանչիչի խոսքերով, գերագույն հանձնակատարը Կիև է մեկնել երեկ երեկոյան և վաղը նախատեսված է անցկացնել վերոնշյալ հանդիպումները:
Նշենք, որ անցած տարում նա եղել է Կիևում, որտեղ նրան ծափողջույներով են դիմավորել Եվրամայդանի մասնակիցները: