Հաջորդ շաբաթ Քեթրին Էշթոնը կրկին կմեկնի Կիև
ԵՄ գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը կրկին կայցելի Կիև` Ուկրաինայում ճգնաժամային իրադրության կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին հայտնւոմ է RIA Novosti-ն:
«Ուկրաինայի իրադրությունը անհանգստացնում է, ես հաջորդ շաբաթ կվերադառնամ Կիև Եվրախորհրդի անունից»,- հայտարարել է Էշթոնը:
Նա ընդգծել է, որ անհանգստացած է այնտեղ տեղի ունեցող բռնությունների և սպառնալիքների համար: