211652_close_icon
views-count1171 դիտում article-date 09:59 03-02-2014

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Իջևանի, Նոյեմբերյանի, Ալավերդու, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Գորիսի, Լաչինի ավտոճանապարհներին և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր