211652_close_icon
views-count1103 դիտում article-date 18:11 01-02-2014

Գերեզմանատան մոտ 101 փամփուշտ և 1 նռնակ է հայտնաբերվել

Հունվարի 31-ին, ժամը 19.10-ին, մի քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ «Շահումյան» գերեզմանատան մոտ զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 101 փամփուշտ և 1 նռնակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր